Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նույն աչքակապությունն է

Նույն աչքակապությունն է
17.03.2024 | 17:00

Պարոն Էդմոն Մարուքյան, հարգելիս, 1922-ից մինչև 1936 թվականը, ՍՍՀՄ կազմում, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն գոոյություն չի ունեցել:

Չի եղել ո՛չ Ադրբեջանի ու ո՛չ էլ Վրաստանի հանրապետություններ:

Հանրագիտարանի 1926 թվականի քարտեզին արված Ձեր հղումը վարչապետի նույնանման հղումներից չի տարբերվում:

Աչքակապության նույն դասից է...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ